Վերջին մեկ օրում Հորմուզի նեղուցով անցել է 25 նավ․ ԻՀՊԿ
27/05/2026 10:08
Կարդացեք նաև
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Հորմուզի նեղուցով Իրանի թույլտվությամբ անցել է 25 նավ, այդ թվում՝ նավթատար տանկերներ և կոնտեյներատար բեռնանավեր։
ԻՀՊԿ-ի տվյալներով՝ նավերի անցումն իրականացվել է Իրանի ռազմածովային ուժերի համակարգմամբ և համապատասխան թույլտվությունների ստացումից հետո։
Tasnim գործակալության հրապարակած հայտարարության մեջ ԻՀՊԿ ռազմածովային ուժերը նշել են, որ շարունակում են «ինտելեկտուալ վերահսկողություն» իրականացնել ռազմավարական նշանակություն ունեցող ջրային այս ուղու նկատմամբ։
Իրանական զինվորականները նաև նախազգուշացրել են, որ «ցանկացած ագրեսիվ գործողություն կստանա կործանարար պատասխան»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում