Գերմանիայի իշխող կուսակցությունում քննարկում են Մերցի հնարավոր փոխարինումը․ Bild
27/05/2026 11:23
Կարդացեք նաև
Գերմանական Bild պարբերականի տեղեկություններով՝ Գերմանիայի իշխող ՔԴՄ (CDU) կուսակցությունում փակ քննարկումներ են ընթանում կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հնարավոր փոխարինման շուրջ։
Հաղորդվում է, որ կուսակցության ներկայացուցիչները թեման քննարկում են փոքր փակ չատերում և մտահոգված են մամուլում հնարավոր արտահոսքերից։
Մերցի հավանական փոխարինողների թվում նշվում են Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայի վարչապետ Հենդրիկ Վյուստը, Հեսսենի ղեկավար Բորիս Ռայնը, ինչպես նաև Սաքսոնիայի վարչապետ Միխայել Կրեչմերը։
Bild-ը հիշեցնում է, որ Գերմանիայի կանցլերին պաշտոնանկ անել հնարավոր է Բունդեսթագում անվստահության քվե անցկացնելու միջոցով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում