Սիրիայի Ազգային անվտանգության ծառայության ղեկավարը նույնպես սպանվել է

Սիրիայի Ազգային անվտանգության ծառայության ղեկավար, գեներալ Հիշամ Իխտիյարը մահացել է Դամասկոսում ԱԱԾ-ի շենքում կազմակերպած տեռորիստական հարձակման հետևանքով:Այս մասին հաղորդում է իրանական «Press TV» գործակալությունը՝ հղում անելով Լիբանանյան «ալ-Մանար» հեռուստաընկերությանը:

Հիշեցնենք, որ Սիրիայի պաշտպանության նախարար Դավուդ Ռաջիհանը և երեք պաշտոնյաներ զոհվել էին երկու օր առաջ Ազգային անվտանգության շենքի մոտ հերթական տեռորիստական գործողության արդյունքում:

Սիրիայի ազատ բանակը պատասխանատվության է կանչել պայթյունների կազմակեպման համար՝ սպառնալով նոր ճնշումներ գործագրել Սիրիայի մայրաքաղաքում եկող օրերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում