Պուտինը և ՀՀ փոխվարչապետը չեն պլանավորում հանդիպում Աստանայում․ Ալեքսեյ Օվերչուկ
27/05/2026 13:17
Կարդացեք նաև
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի միջև առանձին հանդիպում Աստանայում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում նախատեսված չէ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, հաղորդում է ТАСС-ը։
«Ինչքան ես գիտեմ, դա նախատեսված չէ, բայց, անշուշտ, կարող է լինել որևէ տեսակի ինտերակտիվ հանդիպում», – ասել է նա՝ պատասխանելով հանդիպման վերաբերյալ հարցին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում