Հայաստանի համար գազի զեղչերը Ռուսաստանի հաշվին են. Դմիտրի Պեսկով

Հայաստանի համար գազի զեղչերը Ռուսաստանի հաշվին են. Դմիտրի Պեսկով

Հայաստանի համար գազամատակարարման զեղչը Ռուսաստանի հաշվին է, դա Ռուսաստանի կողմից օգնություն է եղբայրական երկրին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Զեղչը միշտ ինչ-որ մեկի հաշվին է: Այսինքն՝ հայերի ստացած զեղչը պարզապես երկնքից չի ընկնում: Դա Ռուսաստանի Դաշնության հաշվին է: Սա իսկապես մեր ներդրումն է Հայաստանի զարգացման գործում, հաշվի առնելով, որ դա հայ ժողովուրդն է, մեր եղբայրական ժողովուրդը: Դա եղբայրական երկիր է, այն եղել է և կմնա եղբայրական, բայց դա մեր հաշվին է», – լրագրողներին ասել է Պեսկովը։

«Եկեք իրերը իրենց անունով կոչենք. սա մեր օգնությունն է Հայաստանին», – հավելել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում