Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան

Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան

Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել, գրել է Ռազմարդյունաբերական կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը։

«Վարչախումբը հանկարծ որոշել է «բարելավել» առանձին քաղաքացիների սոցիալական պայմանները, ուշադիր`ներելով ֆինանսական կազմակերպությունների կողմից զիջված և հարկադիր վարույթում գտնվող պարտավորությունները, ձևակերպելով դրանք որպես «պետական» ֆինանսական աջակցություն։ Էն ո՞վ էր մեկ ձայնի համար 5-10-15 հազար դրամից խոսում։ 5 միլիոն է նոր գինը»,- գրել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում