Մերցը կոչ է արել սկսել Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները
Կարդացեք նաև
Ֆրիդրիխ Մերցը Բեռլինում Պետեր Մադյարի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ ժամանակն է, որպեսզի Եվրոպական միությունը սկսի Ուկրաինայի անդամակցության շուրջ պաշտոնական բանակցությունները։ Այս մասին գրում է Bildը։
Մերցի խոսքով՝ Բուդապեշտի մտահոգությունները, այդ թվում՝ Ուկրաինայում բնակվող հունգարական փոքրամասնության իրավունքների հարցը, պետք է քննարկվեն երկկողմ ձևաչափով, սակայն չպետք է խոչընդոտեն եվրոպական աջակցության գործընթացին։
«Մենք հասկանում ենք, որ Բուդապեշտը նախ ցանկանում է կարգավորել երկկողմ հարցերը, օրինակ՝ Ուկրաինայում հունգարական փոքրամասնության իրավունքների խնդիրը։ Սակայն դա չպետք է տեղի ունենա եվրոպական աջակցության հաշվին և չպետք է մեզ շեղի այն նպատակից, որ այժմ պետք է բացվի Ուկրաինայի հետ բանակցությունների առաջին ուղղությունը», — հայտարարել է Գերմանիայի կանցլերը։
Ուկրաինայի եվրոպական ինտեգրման հարցը շարունակում է մնալ Եվրամիության օրակարգի կարևոր թեմաներից մեկը, մինչդեռ մի շարք անդամ պետություններ շարունակում են բարձրացնել քաղաքական և ազգային փոքրամասնություններին առնչվող հարցեր։
Հետևեք մեզ նաև Telegram-ում