Իրանը հայտարարել է, որ ՌԴ համար Հորմուզի նեղուցով անցման հատուկ ռեժիմ է գործում

Իրանը հայտարարել է, որ ՌԴ համար Հորմուզի նեղուցով անցման հատուկ ռեժիմ է գործում

Իրանի դեսպանն Ռուսաստանում Քազեմ Ջալալին հայտարարել է, որ բարեկամ երկրների համար Հորմուզի նեղուցով նավերի անցման հատուկ պայմաններ են կիրառվում։

Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում լրագրողների հետ զրույցում նա նշել է.

«Անկասկած, մեզ բարեկամ երկրների համար մենք կիրառում ենք նավերի անցման հատուկ ռեժիմ (Հորմուզի նեղուցով)։ Սակայն, իհարկե, վերջնական որոշումը կընդունի մեր կառավարությունը և դրա մասին պաշտոնապես կհայտարարվի»։

Քազեմ Ջալալին չի մանրամասնել, թե ինչ առանձնահատկություններ ունի այդ հատուկ ռեժիմը, սակայն ընդգծել է, որ համապատասխան որոշումները կայացվում են Իրանի կառավարության մակարդակով։

Հորմուզի նեղուցը համարվում է աշխարհի կարևորագույն ծովային ուղիներից մեկը, որով իրականացվում է համաշխարհային նավթային և գազային փոխադրումների զգալի մասը։ Տարածաշրջանում լարվածության աճի պայմաններում նեղուցի օգտագործման հարցը շարունակում է մնալ միջազգային ուշադրության կենտրոնում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում