Ադրբեջանի զորքերը ՀՀ տարածքից պետք է դուրս գան, թշնամու պահանջով Սահմանադրություն չենք փոխելու. Իշխան Սաղաթելյան

Ադրբեջանի զորքերը ՀՀ տարածքից պետք է դուրս գան, թշնամու պահանջով Սահմանադրություն չենք փոխելու. Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը «Հայաստան» դաշինքի ամփոփիչ նախընտրական հավաքի ժամանակ հայտարարել է, որ իրենց քաղաքական թիմի հիմնական ուղերձը անվտանգության և իշխանափոխության անհրաժեշտությունն է։

Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է լինի պաշտպանված և ինքնիշխան պետություն, որտեղ չեն իրականացվի սահմանադրական փոփոխություններ արտաքին ճնշման տակ, իսկ ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան ՀՀ տարածքից։

«Ադրբեջանի զորքերը ՀՀ տարածքից պետք է դուրս գան, թշնամու պահանջով Սահմանադրություն չենք փոխելու»,-հայտարարել է Սաղաթելյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում