Թուրքիան հույս ունի մեծացնել ռուսական գազի ներկրման ծավալները
Նմանատիպ
Ռուսական գազի` Թուրքիա մատակարարումների ծավալներիկրճատումը կապված է տեխնիկական խնդիրների հետ, որոնք առաաջացել են Ռուսաստանում Այս մասին, ինչպես տեղեկացնում է Trend-ը`հղում կատարելով Kanal 7-ին, հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը: Նախարարի խոսքերով, Թուրքիան հույս ունի ավելացնել Ռուսաստանից ներկրվող գազի ծավալները տեխնիկական խնդիրների լուծումից հետո:
Ստամբուլում նոյեմբերի 20ին անցկացված էներգետիկայի և էկոնոմիկայի հարցերով Ատլանտյան խորհրդի 6րդ գագաթնաժողովում Յըլդըզը հայտարարել էր, որ Ռուսաստանից Թուրքիա մատակարարվող բնական գազի մատակարարումները 42 միլոն խմից նվազել են 27-28 միլոն խմի:
Ռուսաստանը հանդիսանում է Թուրքիա գազի հիմնական մատակարարողը: Անցյալ տարի 26,7 միլիարդ խմ ռուսաստանյան գազ է մատակարարվել Թուրքիա: Ընթացիկ տարում ծրագրվում է Թուրքիա Ռուսաստանից մատակարարվող գազի ծավալները հասցնել մինչեւ 30 մլրդ խմի:
Նոյեմբերի 19ին Թուրքիան Ալժիրից գազ ներկրելու վերաբերյալ նոր պայմանագիր է կնքել, որի գործողության ժամկետը 10 տարի է:
Թուրքիան գազի ներկրման համաձայնագրեր ունի նաև Ադրբեջանի, Իրանի և Նիգերիայի հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում