Արաքսի Ազատ գոտում պարգևատրել են լավագույն գործարարներին

Արաքսի Ազատ Գոտում ամեն տարի ակտիվորեն իրականացվում է տնտեսական, արհեստավոր արտադրողների և արտահանողների հավաք:

Այդ կոնգրեսներից մեկում Արաքսի Ազատ Գոտու գործունյա ընկերություններին և այլ ընկերությունների միջև ապրանքի արտահանության հետ կապված որոշում ընդունվեց:

Բացի երեք ընկերություններից, պարսկական բաժնի 36 հոգուց բաղկացած արտահանողներից Արաքսի Ազատ Գոտում ընտրվել էին12 հոգի, ովքեր առավել ակտիվ արտահանում են կազմակերպում:

Կուպրների արդյունաբերությունը, տոպրակների տեսակները, չոր մրգերը, խաղալիքները, զբոսայգիները, դեղաբույսերը, ապակեղենը թելերի տեսակները, անուշաբույրերը կազմակերպվում է արտահանվող ընկերությունների կողմից՝ կազմելով 132 մլն դոլլար:

Հենց հիմա հարյուրավոր ընկերություններ արտադրողական, արդյունաբերական, առևտրական ծառայությունների ոլորտում Արաքսի Ազատ Գոտում մեծ գործունեություն են ծավալում:

Պէտք է նշել, որ օրեցօր զարգանում է ներսի և դրսի կապիտալաներդրումները այս գոտում, բարելավվում է տնտեսության վիճակը, հարյուրավոր ընկերություններ արտահանության բնագավառում արժեքավոր  քայլեր  են կատարում:

Արաքսի Ազատ Գոտու կազմակերպության տնօրենը կոնֆերանսի ժամանակ մեծարեց գոտու արտահանողներին և նշեց, թե հաջողությունը  առևտրի և արտահանության մեջ է՝ հաշվի առնելով կարևոր սկզբունքները որպես հեղինակության նշան:

Լավ որակը և առևտրական հեղինակավոր գործակակալների կայունությունը աշխարհի առևտրի հետ մրցակցության մեջ լինելն է: Արտահանող ապրանքների ցուցանիշը և արդյունքները կապիտալաներդրման մեջ հաջողությամբ պսակվեցին: Ստրատեգիական առանձնահատուկ դիրքերը Ազատ Գոտու միջև արտահանող ապրանքների խանութների շարքերի ստեղծումը Գոտու կապիտալաներդրման մեջ անհրաժեշտ հանգամանք ձեռք բերեց:Արաքսի Ազատ Գոտու ապահով աջակցությունը հեշտացնում է ներդրումը և արտահանվող ապրանքների արտահանումը ավելի պաշտպանված դարձնում:

2003թ-ի օգոստոսին Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանը հաստատեց Արաս ազատ գոտու ստեղծման մասին օրենքը: Այս օրենքով նախապայմաններ ստեղծվեց իրանական տնտեսության զարգացման համար:

Արաս առևտրի գոտին գտնվում է Արաքս գետի ափին, երկրի հյուսիս-կենտրոնական հատվածում: Այն սահմանակից է Հայաստանի, Ադրբեջանի և Նախիջևանի հանրապետություններին: Հսկայական մակերևույթ զբաղեցնող այս գոտին (52000) հա համարվում է Իրանի ամենամեծ առևտրի գոտիններից մեկը:
Այն տնտեսապես արագ զարգացող տարածաշրջան է, որտեղ գրեթե տաս տարվա ընթացքում ներդրումները 11-ից հասել է 120 միլիոն դոլարի, իսկ արտահանումը` 44-ից 506 միլիոն դոլարի:

Արաս առևտրային գոտին լայն հնարավորություններ և բարենպաստ պայմաններ է ստեղծում ոչ միայն տեղական ներդրողների, այլ նաև օտարերկյան գործարարների համար:Ներդրողները քսան տարվա ընթացքում ազատվում են հարկերից, օգտվում են մատչելի էներգիայի և գազի օգտագործման հնարավորություններին և բազմաթիվ այլ արտանոթյուններից, որոնք կախված են արդյունաբերության կազմակերպման ոլորտի հետ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում