Գյուլը նախապատվությունը տվել է խորհրդարանական ռեժիմին
Նմանատիպ
Թուրքիայի տասնմեկերորդ նախագահ Աբդուլլահ Գյուլը բրիտանական վերլուածական «Chatham House» կազմակերպությունում ելույթ է ունեցել և իր աջակցությունն է հայտնել խորհրդարանական կառավարման ձևին:
Համաժողովի ժամանակ Աբդուլլահ Գյուլն, ում այս տարի նախագահի պաշտոնում փոխարինել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը, պատասխանել է հետևյալ հարցին.
«Դուք երկար տարիներ Թուրքիայի նախագահն ենք եղել: Ի՞նչ եք կարծում, Թուրքիան ավելի ուժեղ նախագահական պաշտոնի կարիք ունի»:
Հարցը վերաբերում էր Էրդողանի հայտարարություններին, համաձայն որի պատրաստվում է ավելի լայն լիազորություններ շնորհել նախագահական թևին, որը մինչ այս ավելի խորհրդանշական նշանակություն է ուենցել:
Ի պատասխան Գյուլը նշել է.«Բոլորը գիտեն, որ ես Թուրքիայի համար պառլամենտական կառավարման կարգն ավելի նպատակահարմար եմ համարում, սակայան դա չի նշանակում, որ նախագահական համակարգը դեմոկրատական չէ: Էականը վերահսկողական համակարգն է: Կարո՞ղ եք ասել, որ ԱՄՆ-ն դեմոկրատական չէ: Պարզապես պետակական մարմիններն իրենց պարտականությունները ճիշտ են կատարում: Քանի դեռ դեմոկրատիան պահպանվում է դա ժողովրդի գործն է ընտրել նախագական կամ խորհրդարանական կառավարման համակարգ»,- Գյուլի խոսքերն է մեջբերում Today’s Zaman-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում