Թրամփը հայտարարել է Իրանի նկատմամբ կոշտ գործողությունների հնարավորության մասին

Թրամփը հայտարարել է Իրանի նկատմամբ կոշտ գործողությունների հնարավորության մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերթական կոշտ հայտարարություններն է արել Իրանի վերաբերյալ՝ ընդգծելով, որ Վաշինգտոնը պատրաստ է ուժեղացնել ճնշումը Թեհրանի նկատմամբ։

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է «շատ ուժեղ հարվածներ հասցնել» Իրանին և անհրաժեշտության դեպքում վերսկսել ռմբակոծությունները։

«Մենք պատրաստվում ենք հարձակվել նրանց վրա, և շատ կոշտ։ Մենք կվերսկսենք ռմբակոծությունները։ Մենք դրա իրավունքն ունենք»,-նշել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը նաև պնդել է, որ Իրանի դեմ հնարավոր գործողությունները կարող են լինել «պատմության մեջ ամենահզորներից», մինչև Թեհրանը համաձայնի պահանջվող պայմաններին։

Թրամփի խոսքով՝ վերջին ամիսներին ինքը աշխատել է Իրանի հետ հնարավոր համաձայնագրի շուրջ և վստահ է, որ Թեհրանը պետք է ստորագրի առաջարկվող գործարքը։

Նա նաև նշել է, որ Պակիստանը շարունակում է ներգրավված մնալ Իրանի հետ համաձայնության հասնելու գործընթացում։

Անդրադառնալով Իրանի միջուկային ծրագրին՝ Թրամփը կրկնել է Վաշինգտոնի դիրքորոշումը, ըստ որի՝ Իրանը չպետք է ունենա միջուկային զենք։

«Իրանը չի կարող ունենալ միջուկային զենք, և այն չի ունենա։ Նրանք համաձայնել են դրան։ Մնում է միայն ստորագրել փաստաթուղթը, քանի որ ամեն ինչ արդեն համաձայնեցված է»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Թեհրանի կողմից այս հայտարարությունների վերաբերյալ պաշտոնական արձագանք դեռևս չի հրապարակվել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում