Ընդդիմությունը ժողովրդի համար ավելի ատելի կդառնա, քան նույնիսկ Նիկոլի իշխանությունն է. Հրանտ Մելիք-Շահնազարյան
Կարդացեք նաև
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է․ «Հունիսի 7-ին մեր ժողովուրդն ընտրատեղամասերում հերթ էր կանգնել, որպեսզի հեռացնի Նիկոլին։
Դատախազ փոխելու համար չէր հերթ կանգնել։ Ոչ էլ դատավոր նշանակելու։ Եվ ոչ էլ, առավել ևս, ընդդիմադիր մանդատների։ Ժողովուրդը միայն մեկ նպատակով էր հերթ կանգնել, որպեսզի երկրում լինի իշխանափոխություն։
Ու հիմա ընդդիմության ցանկացած քայլ՝ լինի դա մանդատ վերցնել, կամ չվերցնել, դատախազ նշանակել, կամ չնշանակել, պետք է բխի ժողովրդի՝ իշխանափոխություն իրականացնելու պահանջից։ Դա է մեր հանրության քաղաքական պատվերը։ Ուրիշ պատվեր ընդդիմությունը չի ստացել։
Ընդ որում՝ իշխանափոխության պահանջն ապագային չի վերաբերվում։ Այսօրվան է վերաբերվում։ Ու եթե իշխանափոխության գործընթացի մեկնարկը ևս երկու-երեք օր ուշացավ, առավել ևս՝ ընդհանրապես չսկսվեց, վստահեցնում եմ՝ ընդդիմությունը ժողովրդի համար ավելի ատելի կդառնա, քան նույնիսկ Նիկոլի իշխանությունն է»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում