Սպիտակ տունը զգուշացրել է Իրանին, որ ժամանակը սպառվում է․ Axios
Կարդացեք նաև
ԱՄՆ-ն շարունակում է ճնշումը Թեհրանի նկատմամբ՝ միաժամանակ պահպանելով դիվանագիտական բանակցությունների հնարավորությունը։
Axios-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրահանգել է հարվածներ հասցնել Իրանին՝ ամերիկյան ուղղաթիռի խոցման միջադեպից հետո։ Սակայն աղբյուրների տվյալներով՝ Սպիտակ տանը դժգոհությունը Թեհրանի գործողություններից կուտակվել էր դեռևս վերջին երկու շաբաթների ընթացքում՝ կապված Վաշինգտոնի վերջին առաջարկներին Իրանի կողմից պատասխան չստանալու հետ։
Ամերիկացի պաշտոնյաների խոսքով՝ իրականացված հարվածները եղել են սահմանափակ և «կետային»՝ ուղղված իրանական ռադարային համակարգերին և անօդաչու թռչող սարքերի ենթակառուցվածքներին։ Նրանց գնահատմամբ՝ գործողությունների նպատակը զսպման վերականգնումն էր՝ առանց մարդկային զոհերի և դիվանագիտական գործընթացի վերջնական խափանման։
Միևնույն ժամանակ, Կատարի միջնորդները շարունակում են շփումները Իրանի հետ՝ փորձելով կողմերին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ։
Աղբյուրների համաձայն՝ հիմնական տարաձայնությունները վերաբերում են Իրանի հարստացված ուրանի պաշարներին, սառեցված ակտիվների հասանելիությանը և Հորմուզի նեղուցով նավարկության պայմաններին։
Սպիտակ տանը նշում են, որ Թեհրանի համար պատասխանելու ժամանակը «սպառվում է», սակայն ընդգծում են, որ դիվանագիտական ուղիները դեռևս բաց են մնում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում