Գեղամ Մանուկյանը՝ ԵՊՀ դասախոսներին ու ուսանողներին. «Էլի՞ լուռ եք մնալու»
Կարդացեք նաև
Երբ 2025 թվականի դեկտեմբերին շինծու մեղադրանքով և քաղաքական պատվերով ձերբակալեցին Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի սիրված դասախոս Խաչիկ Գալստյանին, համալսարանում և ֆակուլտետում դասախոսներն ու ուսանողները լուռ էին։ Այս մասին հիշեցրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նա հարցադրում է ուղղել իր հարազատ համալսարանի դասախոսներին ու ուսանողներին.
«Հիմա արդեն նույն ֆակուլտետի մեկ այլ սիրելի դասախոսի՝ Ալեն Ղևոնդյանին, նիկոլական քննիչները տարան։
Չե՞ք հիշում նույն այդ ֆակուլտետի դասախոս Սահակ Մանուկյանի աշխատանքից ազատումը՝ դասախոսության ընթացքում իր արտահայտած կարծիքի համար։
Էլի՞ լուռ եք մնալու։ Հասնելու են բոլորիդ՝ ձեր գրառումների, անգամ դասախոսությունների համար։ Էլի լինելու ենք ձեր կողքին, բայց երես չեք ունենալու մեր ու ձեր հետապնդված գործընկերների աչքերի մեջ նայելու»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում