Իրանը 60 օր վճար չի գանձի Հորմուզի նեղուցով անցնող նավերից
Կարդացեք նաև
Իրանը պատրաստ է 60 օրվա ընթացքում առանց վճարի թույլատրել նավերի անցումը Հորմուզի նեղուցով, սակայն այդ ժամկետից հետո նախատեսում է վճարներ սահմանել։ Այս մասին հաղորդում է իրանական Fars գործակալությունը։
Ըստ աղբյուրի՝ իրանա-ամերիկյան փոխըմբռնման վերջնական տեքստում ամրագրվել է, որ Հորմուզի նեղուցում ծովային ծառայությունների հետագա կառավարման հարցը որոշվելու է Իրանի և Օմանի կողմից։
Fars-ի փոխանցմամբ՝ փաստաթղթում նշված է, որ Իրանը միայն 60 օր է ընդունելու նավերի անվճար անցումը։ Իրանական կողմի գնահատմամբ՝ դա նշանակում է, որ ԱՄՆ-ն փաստացի ընդունել է հետագայում ծովային ծառայությունների դիմաց վճարներ գանձելու սկզբունքը։
Նշվում է, որ 60-օրյա ժամկետի ավարտից հետո Թեհրանը մտադիր է Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերից եկամուտ ստանալ՝ անվտանգության, նավագնացության, բնապահպանական և ապահովագրական ծառայությունների տրամադրման դիմաց։
Լրատվականը գրում է նաև, որ այս հարցում կարևոր է Օմանի մասնակցությունը, քանի որ երկիրը համարվում է Հորմուզի նեղուցի մյուս կողմի պետությունը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում