ԱՄՆ-ն ցանկանում է, որ Իրանն օգուտ ստանա համաձայնագրի կատարումից. Ջեյ Դի Վենս

ԱՄՆ-ն ցանկանում է, որ Իրանն օգուտ ստանա համաձայնագրի կատարումից. Ջեյ Դի Վենս

ԱՄՆ-ն ցանկանում է, որ Իրանն օգուտ ստանա համաձայնագրի պայմանների կատարումից։ Այս մասին «NBC News» հեռուստաալիքին տված հարցազրույցում պնդել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը:

«Եթե Իրանը կատարի իր պարտավորությունները, ապա դրանից օգուտ կստանա, մենք հենց դա ենք ցանկանում»,- ասել է նա։

Վենսը հավելել է, որ ցանկանում է՝ Իսլամական հՀանրապետությունը լինի հաջողակ երկիր, բայց միայն միջուկային զենք ստեղծելու ծրագրերից հրաժարվելու պարտավորության պայմանով։

Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը կարող է հրապարակել Իրանի հետ փոխըմբռնման հուշագրի տեքստը մինչև հունիսի 19-ը։

«Նախագահը հայտարարել է, որ համաձայնագիրը կներկայացվի ուրբաթ օրը։ Նա կարող է որոշել հրապարակել համաձայնագիրն ավելի վաղ, սակայն պաշտոնական արարողությունը լինելու է ուրբաթ օրը, և այս պահին նախագահը ցանկանում է հուշագիրը հրապարակել հենց այն ժամանակ», – ասել է Վենսը

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում