Կրեմլում հերքել են Պուտին-Թրամփ հեռախոսազրույցում Զելենսկու հետ ԱՄՆ-ում հանդիպման քննարկումը

Կրեմլում հերքել են Պուտին-Թրամփ հեռախոսազրույցում Զելենսկու հետ ԱՄՆ-ում հանդիպման քննարկումը

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցի ընթացքում չի քննարկվել ԱՄՆ-ում Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպում կազմակերպելու հարցը։ Այս մասին հայտնում է interfax.ru-ն:

Միաժամանակ, ըստ Ուշակովի, Մոսկվան ակնկալում է, որ ԱՄՆ նախագահի ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները առաջիկայում կկարողանան այցելել Ռուսաստան՝ Ուկրաինայի հարցով բանակցությունները շարունակելու համար։ Կրեմլում նշել են, որ այդ այցը հնարավոր է ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի շուրջ գործընթացից հետո։

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցը տևել է շուրջ 55 րոպե, կողմերը քննարկել են Ուկրաինայի շուրջ իրավիճակը, Իրանի թեման, ինչպես նաև ռուս-ամերիկյան հարաբերություններին առնչվող հարցեր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում