Հաքան Ֆիդանը Մոսկվայում հանդիպել է Սերգեյ Շոյգուի հետ
Կարդացեք նաև
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակում Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Շոյգուն անդրադարձել է նաև Ուկրաինայի հարցով համագործակցությանը՝ հիշատակելով ուկրաինական նավահանգիստներից թուրքական նավերի վերադարձի, պարենային մատակարարումների կազմակերպման և բեռնափոխադրումների հետ կապված հարցերը։
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը հիշեցրել է նաև 2022 թվականին Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների արդյունքներով մշակված համաձայնագրի նախագիծը՝ նշելով, որ այն ժամանակ կողմերը զգալի առաջընթաց էին արձանագրել։
Անդրադառնալով Սևծովյան հացահատիկային նախաձեռնությանը՝ Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան կատարել են իրենց ստանձնած պարտավորությունները՝ միաժամանակ պնդելով, որ ՄԱԿ-ը չի կարողացել լիարժեք իրականացնել իր պարտավորությունները տվյալ պայմանավորվածությունների շրջանակում։