ԱՄՆ-ն վերացրեց իրանական նավահանգիստների ծովային շրջափակումը
18/06/2026 22:18
Կարդացեք նաև
ԱՄՆ զինված ուժերը, հետևելով նախագահ Դոնալդ Թրամփի հրամանին, վերացրել են իրանական նավահանգիստների և ափամերձ տարածքների ծովային շրջափակումը։ Այդ մասին հայտարարել է Պենտագոնի կենտրոնական հրամանատարությունը։
«ԱՄՆ զինված ուժերը վերացրել են իրանական նավահանգիստներ և ափամերձ տարածքներ մտնող և դուրս եկող բոլոր ծովային երթևեկության շրջափակումը՝ համաձայն նախագահի հրահանգի», -«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ հայտարարել է հրամանատարությունը սոցիալական ցանցերում։
Նրանք նշել են, որ ամերիկյան ուժերը չեն խոչընդոտում նավերի տարանցմանը դեպի իրանական նավահանգիստներ կամ այնտեղից դուրս, բյաց կմնան տարածաշրջանում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում