Իսրայելի և «Հեզբոլլահի» միջև հակամարտությունը փակուղի է մտցրել ԱՄՆ–Իրան բանակցությունները․Bloomberg
Կարդացեք նաև
Իրանի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կանգ են առել Իսրայելի ու «Հեզբոլլահի» միջև շարունակվող լարվածության պատճառով։
Bloomberg-ի փոխանցմամբ՝ ամերիկացի պաշտոնյաները հայտնել են, որ չնայած հրադադարի մասին հայտարարություններին, Իսրայելն ու Հեզբոլլահը շարունակում են միմյանց մեղադրել դրա խախտման մեջ։
Աղբյուրների համաձայն՝ Իրանը պահանջում է, որ Լիբանանի հարցը ներառվի Վաշինգտոնի հետ քննարկվող հնարավոր համաձայնագրում։ Այդ պատճառով Թեհրանը հրաժարվել է իր պատվիրակությունն ուղարկել Շվեյցարիա, որտեղ արդեն գտնվում են ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը։
Bloomberg-ը նշում է, որ բանակցությունների մեկնարկի նոր ժամկետի վերաբերյալ առայժմ տեղեկություններ չկան։ Միաժամանակ, Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարության հավաստմամբ, նախապատրաստական աշխատանքները Բյուրգենշտոկ հանգստավայրում շարունակվում են։
Հետևեք մեզ նաև Telegram-ում