Վերմալենը հավանաբար կենթարկվի վիրահատության
27/11/2014 22:35
Նմանատիպ
Վիրաբույժ Սակարի Օրավան կարծում է, որ «Բարսելոնայի» պաշտպան Թոմաս Վերմալենը պետք է ենթարկվի ազդրի վիրահատության, իսկ խաղադաշտ վերադառնալու մասին դեռևս շուտ է մտածել:
«Զրուցել եմ «Բարսելոնայի» բժշկական անձնակազմի հետ և խորհուրդ եմ տվել` Վերմալենին ենթարկել վիրահատության: Նրանք ինձ պատասխան կտան առաջիկա օրերի ընթացքում: Վիրահատությունից 3 շաբաթ հետո Թոմասը կկարողանա մարզվել, իսկ խաղալ կկարողանա 3 ամիս անց»,-Օրավայի խոսքը մեջբերված է իսպանական մամուլից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում