ՌԴ վերադառնալու հնարավորություն չունեցած հոգևորականներին ներգրավվել են հավաքներին
Կարդացեք նաև
10-ից ավելի հայ հոգևորականներ չեն կարողացել վերադառնալ ՌԴ-ի ծխեր՝ վարժական հավաքների պատճառով, հայտնում են Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմից:
Հայաստանում զինվորական հավաքների զորակոչված 2 հոգևորականների անունները
Նրանք են՝ Արսեն քահանա Իսրայելյանը (Սուրբ Սարգիս եկեղեցի, ք.Վորոնեժ) և Երեմիա քահանա Վարդանյանը (Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, ք. Իժևսկ), որոնք նախկինում ծառայել են բանակում որպես հոգևորականներ։ Նրանք արդեն մասնակցում են վարժական հավաքներին, հայտնում է թեմի տելեգրամյան ալիքը։
«Շտապ և անսպասելի կարգով կազմակերպված հավաքներ անցկացնելու որոշման հետևանքով հոգևորականները չեն կարողացել ժամանակին վերադառնալ իրենց ծառայության վայրերը, ինչը խաթարել է ծխերի սովորական գործունեությունը: Այնուամենայնիվ, հոգևորականները պատրաստ են կատարել իրենց պարտքը հայրենիքի հանդեպ»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում