Թուրքիան կրկնակի կավելացնի գյուղատնտեսական մթերքների արտահանումը Ռուսաստան

Թուրքիան պլանավորում է մինչ 2015թ-ի վերջը երկու անգամ ավելացնել գյուղատնտեսական մթերքների արտահանումը ռուսական շուկա: Այս պահին արտահանաման ծավալները հասնում են 1.3 միլիարդ դոլարի:

Ինչպես տեղեկացնում է Ռիա Նովոստին, այդ մասին հայտարարել է ռուս-թուրքական միջկառվարական հանձնաժողովի համանախագահ, Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Թաներ Յըլդըզը:

«Իհարկե, ռուս-թուրքական հարաբերությունները չեն կառուցվում ուրիշների թուլությունների վրա: Եվ կարիք չկա մտածել, որ մենք լրացնում ենք դատարկ տեղը, մեր քայլերը ավելի վաղ պլանավորված նպատակի մի մասն են: Մենք պլանավորում ենք մինչ 2015թ-ի վերջը կրկնակի ավելացնել դեպի Ռուսաստանի գյուղատնետսական մթերքների արտահանումը, որը այս պահին կազմում է 1.3 միլիարդ դոլար»,- այս մասին Յըլդըզը հայտարարել է Sputnik ռադիոյին տված հարցազրույցի ժամանակ:

Նրա կրածիքով, իրենք կարող են հատուկ ակտիվություն ցուցաբերել կաթի և կաթնամթերքի, ձվի և թռչնի մսի արտահանման ոլորտներում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում