Իսրայելի հիմնական ձեռքբերումներից է Լիբանանի հարավի մի մասի վերահսկողության պահպանումը․ Արտակ Զաքարյան
Կարդացեք նաև
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է․ «Լիբանանի, ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտոնական ներկայացուցիչների կողմից ստորագրվել է շրջանակային համաձայնագիր, ըստ որի Իսրայելը կմնա Լիբանանի հարավում գտնվող անվտանգության գոտում (դեղին գիծ/գոտի) այնքան ժամանակ, քանի դեռ «Հեզբոլլահը» չի զինաթափվել, և քանի դեռ Լիբանանի տարածքից որևէ սպառնալիք չի բխի։
Բացի այդ, Իսրայելին տրվում է վերոնշյալ անվտանգության գոտում լիակատար գործողությունների ազատություն՝ առանց առարկության կամ վիճարկման։
Մերձավորարևելյան ԶԼՄ-ներն ու որոշ փորձագետներ, ինչպես նաև «Հեզբալլահին» մոտ կանգնած աղբյուրներն արդեն, իսկ համոզմունք են հայտնում, որ «Հեզբոլլահը» չի զինաթափվի, իսկ ստորագրված համաձայնագրի պայմանների մեծ մասը չեն կատարվի: Կարծում եմ Իսրայելում ևս առանձնապես հույսեր չունեն:
Ստորագրելով շրջանակային համաձայնագիրը, կարելի է ասել, որ Լիբանանի կառավարությունն ըստ էության ճանաչել է Իսրայելի պետությանը, ինչը մինչ այդ պաշտոնապես չէր արվում»: