Իրանն ու Օմանը քննարկել են Հորմուզի նեղուցի կառավարման հարցը

Իրանն ու Օմանը քննարկել են Հորմուզի նեղուցի կառավարման հարցը

Իրանն ու Օմանը Մասկատում անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով համատեղ հանձնաժողովի առաջին նիստը, որի ընթացքում քննարկվել է նեղուցի ապագա կառավարման հարցը։

Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադին։

Նրա խոսքով՝ Օման կատարած այցի ընթացքում հանդիպում է ունեցել երկրի արտաքին գործերի պետական նախարար Աբդուլազիզ Ալ Հինայիի հետ, որի ընթացքում քննարկվել են Հորմուզի նեղուցին առնչվող ընթացիկ հարցերը։

Ղարիբաբադին նշել է, որ կողմերը մտքեր են փոխանակել նեղուցի ապագա կառավարման շուրջ՝ հղում կատարելով Թեհրանի և Վաշինգտոնի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի հինգերորդ կետին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում