Իրավապահ համակարգում այս օրերին փաստացի կարճատև դադար է հայտարարված. «Ժողովուրդ»

Իրավապահ համակարգում այս օրերին փաստացի կարճատև դադար է հայտարարված. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահ համակարգում այս օրերին փաստացի կարճատև դադար է հայտարարված։ Իրավապահ մարմիններում սպասողական տրամադրություններ են, և բոլորի ուշադրությունը կենտրոնացած է Սահմանադրական դատարանի առաջիկա որոշման վրա։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մինչև հուլիսի 4-ը նախաքննական մարմինները հիմնականում զբաղված կլինեն նախապատրաստական աշխատանքներով՝ ամփոփելով արդեն հարուցված քրեական գործերը, ինչպես նաև ուսումնասիրելով ձեռք բերված օպերատիվ տվյալները։ Իսկ Սահմանադրական դատարանի հուլիսի 4-ի որոշումից հետո իրավապահները պատրաստվում են նոր ընթացք և առավել ակտիվ փուլ հաղորդել ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչների նկատմամբ հարուցված քրեական վարույթներին։ Այդ ժամանակ էլ առավել հստակ կդառնա, թե ինչ զարգացումներ են սպասվում ընդդիմադիր քաղաքական ուժերի ղեկավարներին և նրանց թիմակիցներին։

Քաղաքական հրահանգները տրվածեն, անունները հայտնի են, մնում է՝ համապատասխան հոդվածները կարվեն գործիչների վրա և ռեպրեսիաների նոր փուլը կմեկնարկի»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում