Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը Սուրբ Պատարագ կմատուցի Դալարի Սուրբ Աստվածածին եկեղեցում

Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը Սուրբ Պատարագ կմատուցի Դալարի Սուրբ Աստվածածին եկեղեցում
Այս կիրակի՝ հուլիսի 5-ին, Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը Սուրբ Պատարագ կմատուցի Դալարի Սուրբ Աստվածածին եկեղեցում։
Սուրբ Պատարագի սկիզբը՝ ժամը 10։00-ին։

Սիրով հրավիրում ենք բոլորիդ մասնակցելու Սուրբ Պատարագին՝ միասնաբար աղոթք բարձրացնելու առ Աստված, հաղորդակից լինելու սրբազան արարողությանը և ունկնդրելու Սրբազան Հոր հոգեշահ քարոզը։

Հատված օրվա ընթերցումից.

«Վա՜յ նրանց հոգիներին, որովհետև իրենք իրենց համար չար խորհուրդներ խորհեցին և ասացին. «Կապենք արդարին, քանի որ նա անպիտան է»։ Այսուհետև նրանք իրենց գործերի պտուղները պիտի ուտեն։ Վա՜յ անօրենին, չարիքներ պիտի գան նրա վրա՝ ըստ իր կատարած չար գործերի» (Եսայի 3։9-11)։

Հետևեք մեզ նաև Telegram-ում