Ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ ԵՄ-ն վերացրել է ամերիկյան արդյունաբերական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը

Ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ ԵՄ-ն վերացրել է ամերիկյան արդյունաբերական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Եվրամիությունն այսօրվանից վերացրել է ամերիկյան արդյունաբերական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը։

X սոցիալական հարթակում կատարած գրառման մեջ նա նշել է, որ այս որոշումը դրական ազդեցություն կունենա անդրատլանտյան առևտրի վրա՝ ապահովելով ավելի մեծ կանխատեսելիություն, ավելի լայն ընտրություն և ավելի շահավետ գներ եվրոպական բիզնեսի ու սպառողների համար։

Ֆոն դեր Լայենի խոսքով՝ այս քայլը համապատասխանում է ԵՄ-ի և ԱՄՆ-ի համատեղ հայտարարությամբ ստանձնած պարտավորություններին և ևս մեկ անգամ ընդգծում է, որ անդրատլանտյան հարաբերությունները շարունակում են մնալ աշխարհում ամենաարժեքավոր գործընկերություններից մեկը։

«Շարունակենք զարգացնել դրանք», — գրել է Եվրահանձնաժողովի նախագահը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում