Ռյուտեն վստահեցնում է՝ եվրոպական երկրները կատարում են իրենց խոստումները
Կարդացեք նաև
Իրանի դեմ ռազմական գործողության շրջանակներում ԱՄՆ-ն Եվրոպայի տարածքում տեղակայված բազաներից իրականացրել է մոտ 5000 մարտական թռիչք։ Այս մասին Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։
«Եթե նայենք ընդհանուր պատկերին, ապա կտեսնենք, որ եվրոպական երկրները կատարում են իրենց խոստումները։ Դրա շնորհիվ շուրջ 4 հազար, գուցե նույնիսկ մինչև 5 հազար ամերիկյան մարտական թռիչք է իրականացվել եվրոպական ավիաբազաներից՝ հաջակցություն «Էպիկական կատաղություն» գործողության»,- ասել է դաշինքի գլխավոր քարտուղարը։ Ռյուտեն նաև վստահություն է հայտնել, որ «Եվրոպան կրկին Միացյալ Նահանգների համար ուժի ցուցադրման կարևոր հարթակ է»։
Միաժամանակ նա նշել է, որ «ընդհանուր առմամբ ԱՄՆ-ում հիասթափություն կա առանձին դեպքերի պատճառով, երբ եվրոպական երկրները ոչ միշտ են կատարել երկկողմ համաձայնագրերով ստանձնած իրենց պարտավորությունները»։ «Ես չեմ ասում, որ նման՝ հիասթափություն առաջացնող առանձին դեպքեր չկան, սակայն ընդհանուր պատկերն առավել քան դրական է»,- նշել է ՆԱՏՕ-ի ղեկավարը։
Ռյուտեն նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Եվրոպայի վերազինման ծրագիրը, 300 միլիարդ դոլարի սպառազինության պատվերների շնորհիվ, աշխատանքով է ապահովում ԱՄՆ-ի պաշտպանական արդյունաբերության շուրջ 195 հազար աշխատակցի։
Հետևեք մեզ նաև Telegram-ում