Ռուսական գազի հետ կապված Թուրքիայի հույսերը կարող են չարդարանալ
Նմանատիպ
Թուրքիային հավելյալ գազ մատակարարելու մասին հարցին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշեց, որ դա մանրակրկիտ ուսումնասիրություն է պահանջում: Այդ մասին ՌԴ-ի նախագահը նշել է Անադոլու գործակալության հետ ունեցած հարցազրույցի ժամանակ:
Ռուսական գազի` Թուրքիա մատակարարումների ծավալների կրճատումը կապված է տեխնիկական խնդիրների հետ, որոնք առաաջացել են Ռուսաստանում: Այս մասին օրերս հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը: Նախարարի խոսքերով, Թուրքիան հույս ունի ավելացնել Ռուսաստանից ներկրվող գազի ծավալները տեխնիկական խնդիրների լուծումից հետո:
Ստամբուլում նոյեմբերի 20-ին անցկացված էներգետիկայի և էկոնոմիկայի հարցերով Ատլանտյան խորհրդի 6-րդ գագաթնաժողովում Յըլդըզը հայտարարել էր, որ Ռուսաստանից Թուրքիա մատակարարվող բնական գազի մատակարարումները 42 միլոն խմից նվազել են 27-28 միլոն խմի:
Ռուսաստանը հանդիսանում է Թուրքիա գազի հիմնական մատակարարողը: Անցյալ տարի 26,7 միլիարդ խմ ռուսաստանյան գազ է մատակարարվել Թուրքիա: Ընթացիկ տարում ծրագրվում է Թուրքիա Ռուսաստանից մատակարարվող գազի ծավալները հասցնել մինչեւ 30 մլրդ խմի:
Նոյեմբերի 19-ին Թուրքիան Ալժիրից գազ ներկրելու վերաբերյալ նոր պայմանագիր է կնքել, որի գործողության ժամկետը 10 տարի է:
Թուրքիան գազի ներկրման համաձայնագրեր ունի նաև Ադրբեջանի, Իրանի և Նիգերիայի հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում