Գյումրիում քաղաքական հետապնդումներ և ռեպրեսիաներ են․ Զարուհի Փոստանջյան
Կարդացեք նաև
Փաստաբան Զարուհի Փոստանջյանը դիմում-բողոքով դիմել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպանին, ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարին և ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին։ Փոստանջյանի՝ մեր երկրում գործող դիվանագետներին ուղղված դիմում-բողոքում մասնավորապես ասված է․
«Հարգելի դեսպաններ,
Սույնով որպես փաստաբան՝ ահազանգում եմ Հայաստանի Հանրապետությունում նախնական կալանքի կիրառման վերաբերյալ ձևավորված խիստ մտահոգիչ համակարգային պրակտիկայի մասին։ Նախնական կալանքը ՀՀ-ում կիրառվում է ոչ թե որպես բացառիկ խափանման միջոց, այլ որպես հասարակական-քաղաքական գործընթացները ճնշելու գործիք։
2026 թվականի Խորհրդարանական ընտրությունների արդյունքները գտնվում են վիճարկման փուլում, սակայն գործող իշխանությունը ի դեմս Նիկոլ Փաշինյանի, արդեն հայտարարել է Գյումրու ավագանու նկատմամբ երկրորդ գրոհի մասին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս կրկին անդրադարձել է Գյումրիում արտահերթ ընտրություններ անցկացնելու մտադրությանը՝ հայտարարելով. «Եթե անհրաժեշտ է, իհարկե, ես ասել եմ, որ կարծում եմ, որ Գյումրիում պետք է մենք հնարավորինս արագ ունենանք արտահերթ ընտրություններ»: Չնայած այս հայտարարությանը՝ վարչապետը չի հստակեցրել, թե ինչ իրավական տարբերակներ են դիտարկվում անցած տարի` 2025 թվականին օրինական կարգով ընտրված և օրինական կարգով գործող ավագանու լուծարման համար, և թե ինչ ժամկետներ է ենթադրում «հնարավորինս արագ» ձևակերպումը։
Այս հայտարարությունից հետո Գյումրիում մեկնարկել է քաղաքական հետապնդումների և ռեպրեսիաների նոր ալիք, որն ուղղված է ավագանու անդամներին և քաղաքացիական ակտիվիստներին լռեցնելուն։ Այս գործողությունները ուղղակիորեն կապված են ընտրական գործընթացների նկատմամբ վերահսկողություն սահմանելու իշխանական ձգտումների հետ։
Գյումրիի ավագանու շուրջ ստեղծված իրավիճակը և դրա լուծարմանն ուղղված իշխանական նկրտումները իրավական և քաղաքական լուրջ հակասություններ են պարունակում»,- նշել է նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում