Իրանում գոհունակությամբ են արձագանքել Խամենեիի հուղարկավորությանը եվրոպացի պաշտոնյաների բացակայությանը
Կարդացեք նաև
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Մոջթաբա Զարեին հայտարարել է, որ եվրոպացի պաշտոնյաները չեն ընդգրկվել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողության մասնակիցների ցանկում։
«Մենք թույլ չտվեցինք, որ Եվրոպայի բարբարոս և վայրենի առաջնորդներից որևէ մեկը կանգնի դագաղի կողքին»,- ասել է նա։
Զարեին նաև շնորհակալություն է հայտնել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին և արտգործնախարար Աբբաս Արաղչիին՝ ընդգծելով, որ նրանք «դիտավորյալ» չեն ներառել եվրոպական երկրները արարողությանը հրավիրված «քաղաքակիրթ պետությունների» շարքում, քանի որ Եվրոպան, նրա խոսքով, կա՛մ լռել է Խամենեիի մահից հետո, կա՛մ աջակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։
Միաժամանակ հարկ է նշել, որ եվրոպական երկրների ղեկավարները չէին հայտարարել հուղարկավորությանը մասնակցելու մտադրության մասին, և հուլիսի 3-ին կայացած արարողությանը Եվրոպայից որևէ բարձրաստիճան պաշտոնյա ներկա չի եղել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում