Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան
Կարդացեք նաև
ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը գրում է․ «Այժմ, երբ Սահմանադրական դատարանն արդեն հրապարակել է իր վճիռը հունիսի 7-ի վիճարկված խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, թույլ տվեք ներկայացնել նաև իմ անձնական վճիռը։ Մանրամասն հետևելով ամբողջ ընտրական գործընթացին՝ նախընտրական քարոզարշավին, լռության օրվան, քվեարկության օրվան, ձայների հաշվարկին, դրան հաջորդած իրադարձություններին, ինչպես նաև Սահմանադրական դատարանում տեղի ունեցած լսումներին և ներկայացված ապացույցներին, այսօր ես առավել համոզված եմ, քան երբևէ, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել քվեների 35–39 տոկոսը։ Իմ գնահատմամբ՝ դրանից ավելի ստացված արդյունքը ձևավորվել է համակարգված մանիպուլյացիաների, բազմաթիվ խախտումների և ընտրակեղծարարության հետևանքով։