«Սա պարզապես զգացմունք չէ, այլ ազգային արթնացման դրսևորում»․Մոհսեն Ռեզային՝ զոհված առաջնորդի հրաժեշտի արարողության մասին
Կարդացեք նաև
Իրանի նախկին բարձրաստիճան պաշտոնյա Մոհսեն Ռեզային, անդրադառնալով զոհված առաջնորդի հրաժեշտի արարողությանը, հայտարարել է, որ ամիսներ անց անցկացվող հուղարկավորությունը վկայում է, որ հասարակության արձագանքը պայմանավորված չէ միայն հույզերով։
«Հուղարկավորության հետաձգումը կարևոր ուղերձ է փոխանցում։ Եթե խոսքը միայն զգացմունքների մասին լիներ, դրանք սովորաբար առավել ուժեղ են լինում առաջին օրերին կամ շաբաթներին, իսկ ժամանակի ընթացքում աստիճանաբար մարում են։ Սակայն իրանցի ժողովուրդը չի հաշտվել իր սիրելի առաջնորդի կորստի հետ», — ասել է նա։
Ռեզայիի խոսքով՝ օտարերկրյա լրատվամիջոցներին զարմացրել է այն փաստը, որ ծայրահեղ շոգ եղանակին հրաժեշտի արարողությանը մասնակցել է մեծաթիվ ժողովուրդ։
Նա նաև նշել է, որ առաջնորդի մահվանից անցել է չորս ամիս, սակայն մարդկանց հուզմունքը, արցունքներն ու ապրումները չեն նվազել։
«Այս ամենը միայն զգացմունքների դրսևորում չէ։ Սա մարդկանց ներքին համոզմունքի և մի տեսակ ազգային արթնացման արտահայտությունն է», — ընդգծել է Ռեզային։
Նրա խոսքով՝ տարածաշրջանում առկա հակամարտությունը դեռևս ավարտված չէ, և այդ հանգամանքը նույնպես ազդում է հասարակության տրամադրությունների վրա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում