ՀՀ իշխանությունները սխալ ուղու վրա են եկեղեցու հարցում. ՀԱԵ Թեհրանի թեմի առաջնորդ

ՀՀ իշխանությունները սխալ ուղու վրա են եկեղեցու հարցում. ՀԱԵ Թեհրանի թեմի առաջնորդ

Հայ առաքելական եկեղեցու Թեհրանի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Սեպուհ Սարգսյանը վտանգավոր և ապակառուցողական է համարում ՀՀ իշխանությունների կողմից Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին հեռացնելու ձգտումը։

«Հայ առաքելական եկեղեցին 1700 տարվա պատմություն ունի, և նման քաղաքականություն չի կարելի վարել նրա նկատմամբ։ Եկեղեցին անկախ կառույց է։ Մենք ՀՀ իշխանություններից ակնկալում ենք, որ իրենք երկխոսություն կսկսեն եկեղեցու հետ։ Նրանց վարքագիծը բացասաբար է անդրադառնում սփյուռքի վրա։ Մինչ օրս մենք բարի կամքի որևէ դրսևորում չենք տեսել Հայաստանի ղեկավարության կողմից», – ասել է արքեպիսկոպոսը Թեհրանում Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

Սարգսյանը քննադատել է նաև կառավարության քաղաքականությունը Արցախի հարցում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալվում է, երբ ասում է, որ Արցախը հայկական հող չէ, հավելել է նա։ Արքեպիսկոպոսն անդրադարձել է նաև հայ-իրանական հարաբերություններին՝ դրանք լավագույն որակելով։

«Չեմ կարծում, որ աշխարհում կա որևէ երկիր, որն ավելի մոտ է Հայաստանին, քան Իրանը։ Չեմ չափազանցնի, եթե ասեմ, որ մենք սերտ հարաբերություններ ենք ունեցել անհիշելի ժամանակներից։ Երբեմն նաև թշնամություն ենք արել, իհարկե, բայց միշտ ընդհանուր լեզու ենք գտել և հաղթահարել տարաձայնությունները», – հավելել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում