Սպիտակ տունը պատրաստվում է Իրանի հետ հնարավոր երկարատև դիմակայության՝ Հորմուզի նեղուցի շուրջ․ Axios
09/07/2026 11:42
Կարդացեք նաև
Սպիտակ տունը պատրաստվում է Իրանի հետ հնարավոր երկարատև առճակատման՝ կապված Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։ Այդ մասին հայտնում է Axios-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։
Նրանց խոսքով՝ հակամարտության տևողությունը կախված կլինի Թեհրանի հետագա քայլերից և Իրանի կողմից ընդունվող որոշումներից։
Axios-ի թղթակից Բարաք Ռավիդի փոխանցմամբ՝ ԱՄՆ պաշտոնյաները քննարկում են իրավիճակի տարբեր սցենարներ՝ հաշվի առնելով, որ տարածաշրջանում լարվածությունը շարունակում է պահպանվել։
Հորմուզի նեղուցը համարվում է համաշխարհային էներգետիկ մատակարարումների կարևորագույն ուղիներից մեկը, և դրա շուրջ ցանկացած ճգնաժամ կարող է ազդեցություն ունենալ միջազգային շուկաների վրա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում