Իրանը բողոքի նոտա է հղել Մեծ Բրիտանիային՝ Լոնդոնի մեղադրանքների պատճառով

Իրանը բողոքի նոտա է հղել Մեծ Բրիտանիային՝ Լոնդոնի մեղադրանքների պատճառով

Իրանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Հյուգո Շորթերին՝ կապված բրիտանացի պաշտոնյաների կողմից Իրանի հասցեին հնչեցված մեղադրանքների հետ։ Այդ մասին հայտնում է Al Jazeera-ն։

Իրանական կողմը բրիտանացի դիվանագետին է փոխանցել գրավոր բողոքի նոտա, որտեղ ներկայացվել է Թեհրանի դիրքորոշումը Լոնդոնի քաղաքականության և այն մեղադրանքների վերաբերյալ, թե Իրանը փորձում է իրականացնել Մեծ Բրիտանիայի անվտանգությանը սպառնացող գործողություններ։

Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ այդ մեղադրանքները «ոչ այլ ինչ են, քան պատասխանատվությունը տեղափոխելու և միջազգային իրավունքի խախտում համարվող գործողություններից ուշադրությունը շեղելու փորձ»։

Թեհրանը, մասնավորապես, Մեծ Բրիտանիային մեղադրել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ համագործակցության մեջ՝ տարածաշրջանային վերջին զարգացումների համատեքստում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում