Օմանը դեմ է Հորմուզի նեղուցով անցնող նավերից պարտադիր վճար գանձելուն․ Bloomberg
09/07/2026 17:12
Կարդացեք նաև
Օմանը հանդես է եկել Հորմուզի նեղուցով նավերի անցման համար պարտադիր վճար սահմանելու նախաձեռնության դեմ։ Այդ մասին հայտնում է Bloomberg-ը։
Ըստ հրապարակման՝ Մասկատը ՄԱԿ-ի Միջազգային ծովային կազմակերպությանը (IMO) տեղեկացրել է, որ չի աջակցում Հորմուզի նեղուցով տարանցման համար պարտադիր վճարի սահմանմանը՝ ընդգծելով, որ միջազգային նեղուցներով ազատ անցման իրավունքը երաշխավորված է միջազգային իրավունքով։
Այս դիրքորոշումը տարբերվում է Իրանի մոտեցումից, որը հանդես է գալիս առևտրային նավերից նեղուցով նավարկության համար վճար գանձելու օգտին։
Միևնույն ժամանակ Օմանը չի բացառում նավագնացության աջակցության կամավոր մեխանիզմների կիրառումը, եթե դրանք համապատասխանեն միջազգային իրավունքի պահանջներին և նպաստեն ծովային երթևեկության անվտանգության բարձրացմանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում