Վաշինգտոնը չի ցանկանում, որ Իսրայելը մասնակցի ԱՄՆ-ի հարվածներին Իրանի դեմ․CNN

Վաշինգտոնը չի ցանկանում, որ Իսրայելը մասնակցի ԱՄՆ-ի հարվածներին Իրանի դեմ․CNN

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ներկայումս չի ցանկանում, որ Իսրայելը մասնակցի Իրանի դեմ ամերիկյան ռազմական գործողություններին։ Այս մասին, հղում անելով իսրայելական աղբյուրներին, հայտնում է CNN-ը։

Աղբյուրներից մեկի խոսքով՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ցանկություն է հայտնել միանալ ԱՄՆ-ի հարվածներին, սակայն Վաշինգտոնը հստակ հասկացնել է տվել, որ այս փուլում Իսրայելի ներգրավվածությունը ցանկալի չէ։

CNN-ի փոխանցմամբ՝ Իսրայելում գերակշռող գնահատականն այն է, որ Թրամփը չի ցանկանում վերադառնալ լայնածավալ պատերազմի։ Ըստ այդ գնահատականների՝ առավելագույն քայլը, որին Վաշինգտոնը կարող է դիմել, Իրանի նավահանգիստների ծովային շրջափակման վերականգնումն է։

Նշված տեղեկությունները հիմնված են CNN-ի աղբյուրների վրա և պաշտոնապես չեն հաստատվել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում