Կատարը միջնորդական ջանքեր է գործադրում ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության նվազեցման ուղղությամբ․Reuters
Կարդացեք նաև
Կատարի դիվանագիտական պատվիրակությունը ժամանել է Թեհրան՝ փորձելով նպաստել Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածության թուլացմանը։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Գործակալության տվյալներով՝ բանակցությունները լիովին համակարգված են ամերիկյան կողմի հետ։
Reuters-ի փոխանցմամբ՝ կատարյան միջնորդների հիմնական նպատակն է հիմք ստեղծել Վաշինգտոնի և Թեհրանի միջև լիարժեք երկխոսության համար, ինչպես նաև քննարկել հրադադարի վերաբերյալ ամերիկա-իրանական փոխըմբռնման հուշագրի դրույթների գործնական իրականացումը։
Բացի այդ, կողմերը մտադիր են անդրադառնալ վերջին էսկալացիայի առավել զգայուն հարցերին, այդ թվում՝ Հորմուզի ռազմավարական նշանակության նեղուցում նավարկության ազատության շուրջ առկա տարաձայնություններին, որոնք համարվում են հակամարտության հիմնական լարվածության աղբյուրներից մեկը։
Նշված տեղեկությունները հիմնված են Reuters-ի աղբյուրների վրա և պաշտոնապես դեռևս չեն հաստատվել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում