ԻՀՊԿ-ն hարձակվել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարող երկու լցանավի վրա
14/07/2026 13:15
Կարդացեք նաև
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածներ է հասցրել Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարող երկու լցանավի։ Այդ մասին հայտնել է Fars գործակալությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Նավիգացիոն համակարգերն անջատած երկու լցանավ անտեսել են Հորմուզի նեղուցի անվտանգության կենտրոնի բազմաթիվ նախազգուշացումները և վտանգի են ենթարկել այդ տարածքում նավագնացությունը, դրանք խոցվել և շարքից հանվել են», – մեջբերում է Fars-ը ԻՀՊԿ-ի հայտարարությունը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում