Լիբանանն ու Իսրայելն Իտալիայում մեկնարկել են բանակցությունները
14/07/2026 16:38
Կարդացեք նաև
Լիբանանն ու Իսրայելն Իտալիայի մայրաքաղաք Հռոմում հուլիսի 14-ին վերսկսել են բանակցությունները, որի ընթացքում Բեյրութը հույս ունի առաջընթաց գրանցել Լիբանանի հարավից իսրայելական ուժերի դուրսբերման գործում՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքված համաձայնագրի շրջանակներում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը։
Ըստ գործակալության՝ լիբանանցի և իսրայելցի պաշտոնյաները հուլիսի 14-ին և 15-ին կհանդիպեն Հռոմում ԱՄՆ դեսպանատանը՝ շրջանակային համաձայնագրի իրականացման եղանակը որոշելու համար։
Պաշտոնյաներից մեկը նշել է, որ բանակցությունները Հռոմ տեղափոխելը երկու երկրների պատվիրակությունների համար կհեշտացնի իրենց կառավարությունների հետ խորհրդակցելը՝ բանակցությունների ընթացքում ուղղորդման համար։
Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին ավելի վաղ հայտարարել էր որ Իտալիան առաջարկել է հյուրընկալել բանակցությունները՝ Լիբանանում իրական հրադադարի ուղղությամբ աշխատանքները շարունակելու նպատակով։ Այս առնչությամբ Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը հույս էր հայտնել, որ Հռոմի հանդիպումը կհանգեցնի «շոշափելի և գործնական քայլերի տեղում»՝ համաձայնագիրը կյանքի կոչելու համար, և որ Իսրայելը կսկսի իր զորքերի դուրսբերումը, որպեսզի լիբանանյան բանակը կարողանա տեղակայվել հարավում։