EASA-ն ավիաընկերություններին խորհուրդ է տվել խուսափել Պարսից ծոցի երկրների օդային տարածքից

EASA-ն ավիաընկերություններին խորհուրդ է տվել խուսափել Պարսից ծոցի երկրների օդային տարածքից

Թռիչքների անվտանգության եվրոպական գործակալությունը (EASA) ավիաընկերություններին խորհուրդ է տվել ժամանակավորապես դադարեցնել թռիչքները Բահրեյնի, Քուվեյթի, Կատարի և Արաբական Միացյալ Էմիրությունների օդային տարածքով՝ Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների վերսկսման ֆոնին։

Գործակալության հայտարարության համաձայն՝ հանձնարարականը գործում է մինչև հուլիսի 29-ը, սակայն դրա ժամկետը կարող է վերանայվել՝ կախված տարածաշրջանում անվտանգության իրավիճակի զարգացումներից։

Հիշեցնենք, որ երեքշաբթի գիշերը ԱՄՆ զինված ուժերը հերթական հարվածներն են հասցրել Իրանի տարածքին։ Դրան ի պատասխան Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Բահրեյնում և Հորդանանում տեղակայված ամերիկյան օբյեկտներին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում