Իրանական բալիստիկ հրթիռները հարվածել են Հորդանանում գտնվող թագավոր Ֆեյսալի անվան ավիաբազային
14/07/2026 19:44
Կարդացեք նաև
Առնվազն չորս իրանական բալիստիկ հրթիռ նախորդ գիշեր հարվածել են Հորդանանում գտնվող թագավոր Ֆեյսալի անվան ավիաբազային։ Այս մասին հաղորդվում է մի շարք աղբյուրների կողմից։
Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերի համաձայն՝ հարվածների ժամանակ հակաօդային պաշտպանության համակարգերին չի հաջողվել խոցել արձակված հրթիռները, որոնք հասել են իրենց նպատակակետին։
Այս պահին Հորդանանի իշխանությունները պաշտոնապես չեն հաստատել ավիաբազային հասցված վնասների կամ հնարավոր զոհերի և վիրավորների վերաբերյալ տեղեկությունները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում