Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է մոտ ապագայում համաձայնության գալ Ուկրաինայի հետ
15/07/2026 16:58
Կարդացեք նաև
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմը կարող է ավարտվել իր նախագահական ժամկետի ավարտից առաջ։ Այս հայտարարությունն արել է Fox News-ին տված հարցազրույցում։
«Կարծում եմ՝ այս հակամարտությունը կարող է ավարտվել մինչև իմ նախագահական ժամկետի ավարտը։ Ես կարծում եմ, որ նա (Վլադիմիր Պուտինը) պատրաստ է համաձայնության գալ։ Եվ դա շուտով տեղի կունենա», – հայտարարել է ամերիկացի առաջնորդը։
Թրամփի նախագահական ժամկետն ավարտվում է 2029 թվականին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում