Իրանը հայտնել է ԱՄՆ-ի կողմից հրթիռային հարվածից 7 զինծառայողի զոհվելու մասին
15/07/2026 17:53
Կարդացեք նաև
Իրանի ցամաքային ուժերի 7 զինծառայող է զոհվել, ևս 13-ը՝ վիրավորվել ԱՄՆ զինված ուժերի կողմից Իրանի հարավ-արևելքում գտնվող ռազմական օբյեկտի վրա հրթիռային հարվածի հետևանքով։ Այս մասին հաղորդում է IRNA-ն՝ հղում անելով Իրանի բանակի հասարակայնության հետ կապերի վարչության հայտարարությանը։
Գերատեսչության տվյալներով՝ ԱՄՆ-ն 13 հրթիռ է արձակել Բամպուրի շրջանում գտնվող ցամաքային ուժերի զորանոցի վրա։
Հարվածի թիրախը Իրանշահր քաղաքի 388-րդ բրիգադի անձնակազմն է եղել, որը բաղկացած էր կադրային սպաներից և ժամկետային զինծառայողներից։ Այժմ վիրավորները ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում