Հռոմում Լիբանանի և Իսրայելի միջև համաձայնություն է ձեռք բերվել հարավային Լիբանանի վերաբերյալ․ Al Jazeera
15/07/2026 18:13
Կարդացեք նաև
Al Jazeera-ի հաղորդմամբ՝ Հռոմում կայացած բանակցությունների ընթացքում Լիբանանի և Իսրայելի ներկայացուցիչները համաձայնության են եկել հարավային Լիբանանում երկու փորձնական (պիլոտային) գոտի ստեղծելու շուրջ՝ լիբանանա-իսրայելական կարգավորման շրջանակում։
Հաղորդվում է, որ նախատեսվող գոտիներից մեկը ներկայումս գտնվում է Իսրայելի վերահսկողության տակ, իսկ մյուսը սահմանակցում է իսրայելական ռազմական դիրքերին։
Ըստ հրապարակման՝ համաձայնագիրը նախատեսում է իսրայելական զորքերի դուրսբերում այդ տարածքներից, Լիբանանի զինված ուժերի տեղակայում և գործընթացի անկախ վերահսկողություն երրորդ կողմի կողմից։
Միաժամանակ, Լիբանանը պնդում է, որ պետք է սահմանվի հստակ ժամանակացույց, որպեսզի համաձայնագրի դրույթներն աստիճանաբար տարածվեն նաև հարավային Լիբանանի մնացած հատվածների վրա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում