Պենտագոնը ավելի քան 20 տարվա ընթացքում առաջին անգամ արգելափակել է F-35 ծրագրի տարեկան զեկույցի հրապարակումը. Bloomberg
15/07/2026 18:29
Կարդացեք նաև
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը (Պենտագոն) ավելի քան երկու տասնամյակում առաջին անգամ արգելափակել է F-35 կործանիչների ծրագրի վերաբերյալ ամենամյա զեկույցի հրապարակումը, որը պատրաստվել էր ԱՄՆ Կոնգրեսի պահանջով։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։
Նշվում է, որ զեկույցը հրապարակվում էր ամեն տարի՝ սկսած 2005 թվականից։ Սակայն այս տարի դրա ստուգման ընթացքում հայտնաբերվել են գաղտնի տեղեկություններ, որոնք, ըստ Պենտագոնի, ենթակա չեն հրապարակման։
Bloomberg-ի տվյալներով՝ F-35 ծրագրի իրականացումը բազմիցս քննադատության է արժանացել՝ բյուջեի զգալի գերազանցման, շարժիչների մատակարարման ուշացումների, ծրագրային ապահովման թարմացումների ժամկետների խախտման և մի շարք բաղադրիչների վաղաժամ մաշվածության պատճառով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում